«Օրենքով գող» Անդիկի սպանության գործով քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել. նոր զարգացումներ.«Ժողովուրդ»

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 2-ին Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում այսօր ՀՀ ոստիկանության Քրեական գլխավոր վարչություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ երևույթին՝ իրավապահները փորձում են պարզել կատարվածի բազմակողմանի հանգամանքները, մասնավորապես, թե որքանով է դա կապված սպանվածի քրեական կյանքի հետ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտնեցին, որ ոստիկանությունը մշտապես իրականացնում է օպերատիվ աշխատանքներ, որոնց մի մասը հրապարակման ենթակա չէ: Հեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը ՆորՆորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով:

Դեպքիցհետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղՆորՆորքիիր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենումսեւհագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգինանմիջապես փախնում են, իսկմյուս երկուսը,որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է,ըստ ամենայնի, մտնումեն բակի տաղավարի սեղանի տակ: Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետխոսում է եւ, ըստ էության,ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որիցհետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւսկսվում է կռիվ:Երրորդ անձն այդ ընթացքում հասցնում է սեղանի տակից փախչել: Վազում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի հեռանա իր վրա մի անգամ արդեն անհաջող կրակած անձից, սակայն փորձերը կրակոցներից փախչելու ապարդյուն են լինում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին: Ընդ որում` սպանողը բաց դեմքով էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով