Փաշինյանի հայտարարած 7.1% տնտեսական աճի հետքերով.Վահան Բաբայան

Փաշինյանի հայտարարած 7.1% տնտեսական աճի հետքերով:

Ստեփան Մնացականյանի ինձ ուղարկած վիճակագրական թվերի մասին:Ստացվում է,որ մենք ապրում ենք տարբեր իրականություններում:
Ըստ պաշտոնական վիճակագրական թվերի տնտեսությունը աճել է և աճ է գրանցվել օրինակ գյուղատնտեսության,անտառային տնտեսության,ձկնորսության,
մշակվող արդյունաբերության,
զվարճությունների և հանգստի,ինչպես նաև մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում:
Առևտրի ոլորտում առաջին 3 ամիսներին ըստ պաշտոնական վիճակագրության մենք ունեցել ենք մոտ 19 մլդ աճ ու սա այն դեպքում,երբ առևտրով զբաղվող մարդիկ բողոքում են առևտրի աննախադեպ անկումից և չկա հանդիպած գոնե մեկ մարդ ով գոհ լինի առևտրի ծավալներից:
Ըստ պաշտոնական թվերի 2019թ առաջին եռամսյակում հենց արտաքին շուկա առաքումները նվազել են 8.6% ով իսկ արտահանումը 0.9%:Բայց ինձ ուղարկված տվյալներով առևտուրը աճել է:
Գյուղատնտեսության ոլորտում գրեթե 5 մլդ աճ են ցույց տալիս,բայց ինչ աճի մասին է խոսքը ,այն էլ ձմեռվա այդ ամիսներին:
Շինարարության ոլորտում մոտ 2 մլդ և այդպես շարունակ:
Տնտեսական հեղափոխությունը երևի այն է,որ թվերը պետք է կարդաս և գոհ լինես քո երջանիկ և հարուստ կյանքի համար:Էնպես որ մի բողոքեք տնտեսությունը աճել է ձեր կյանքն էլ լավացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով