«Փաշինյանի կառավարության միֆոլոգիան փլուզվում է».Վահան Բաբայան

Փաշինյանի կառավարության միֆոլոգիան փլուզվում է:

Եկեք վերհիշենք ամենից շատ քննարկված թեմաները,որոնց շահարկումով Փաշինյանը կտրուկ բարձրացրեց իր վարկանիշը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին ուժեղ միֆը դա Ալեքսանդր Սարգսյանի 50/50 էր,որը այդպես էլ մնաց օդում կախված և պարզվեց,որ այդ թեման իրականության հետ որևէ կապ չունի:
Մեծ միֆ էր նաև օլիգարխներին «կուլակաթափ»անելը և այդ գումարներով դեմոսին լավ ու շքեղ կյանք ապահովելը:
Թերևս ուժեղ աշխատեց սպասվող ներդրումների ու տուրիստների ներհոսքի մասին միֆը,որը ևս փլուզվեց:
Նաև չմոռանանք ,թե ինչ մեծ դեր խաղաց նախկին իշխանության կոռումպացված լինելու միֆը,ինչը իշխանափոխությունից հետո ևս մոռացվեց և չապացուցվեց:
Դե հարկային և մաքսային բարեփոխումների,թոշակների,աշխատավարձների ու վարկերի մասով էլ չծավալվենք:

Ի դեպ հին հունական դիցաբանության մեջ եղել է ստի և կեղծիքի աստվածուհի Ապատա անունով,որը նույնիսկ Զևսի մտքին է տիրացել,սակայն վերջում հենց Զևսի կողմից էլ նա Օլիմպոսից վայր է նետվել:

Էնպես որ սպասենք թավշյա միֆերի վերջնական փլուզմանը,քանի որ սուտը երկար չի գոյատևում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով