Ցուցարարները սպասում են ոստիկանապետ Օսիպյանին

Իջևանում միջպետական ճանապարհը դեռ փակ է: «Հետքի» հետ զրույցում ցուցարարները հայտնեցին, որ սպասում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

Իսկ իրենց վիրավոր ընկերներին մասին հստակ ոչինչ դեռևս չգիտեն, նրանց տեղափոխել են տարածքից: Ոչ ցուցարարները, ոչ ոստիկանները վիրավորների մասին հստակ թվեր չեն հայտնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճանապարհին հարյուրավոր մեքենաներ են պարփակված, չեն կարողանում տեղաշարժվել:

Հիշեցնենք, որ ճանապարհը փակելու պատճառն այն է, որ փայտ մշակողներին արգելել են փայտանյութ տեղափոխել անտառից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
hetq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով