«Տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի մնացորդները».Կարեն Վարդանյան

Տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի մնացորդները՝ այսինքն ներկայիս իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ, հերթական խաբեությամբ փորձում են լվանալ մարդկանց ուղեղները: Խոսքս հունվարից թոշակների 10 տոկոս բարձրացման մասին է, որը նույնիսկ չի կոմպենսացնում այս մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գնաճի մի փոքր մասը, դեռ չեմ խոսում սպասվող գազի թանկացման մասին: Այսինքն, թոշակառուները արդյունքում ապրելու են ավելի վատ:

Եզրակացությունը մեկն է՝ տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի մնացորդները պետք է հեռանան կամ հեռացվեն, քանի որ միակ բանը, որ նրանք անում են, դա խաբելն է, և անիմաստ է ակնկալելը, թե երբևէ նրանք կարող են ինչ-որ դրական բան անել: Մենք 90-ականների դառը փորձը ունենք, այդ տարիների դժոխքը չենք մոռացել և երբեք չենք կարող վստահել այդ կոռուպցիոն համակարգի մնացորդներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության  փոխնախագահ   Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով