ՌԴ-ում երեխան մահացել է բջջային հեռախոսի պայթյունի հետևանքով

ՌԴ Կուրգան քաղաքում երեխա է մահացել բջջային հեռախոսի պայթյունի հետևանքով, հաղորդում է ТАСС-ը: Հեռախոսը պայթել է, երբ 7-ամյա փոքրիկը փորձել է հեռախոսը դնել լիցքավորման:

«Երեխան մահացել է ստացած այրվածքներից»,- հաղորդել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլ մանրամասներ  հայտնի չեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով