ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. «Ժողովուրդ»

Թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, եւ, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու:

Եվ ուշագրավն այն, որ այս փոփոխությունների ֆոնին պաշտոնից ազատել են ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանին:

Թերթը տեղեկացավ, որ նրան ազատել են տարիքի պատճառով, տեղեկություններ կան, որ ՊՆ-ում սերնդափոխության լուրջ գործընթաց է սկսել: Նշենք, որ Հենրիկ Մուրադյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի հունիսի 10-ին եւ պարկերշտ զինվորականի համարում ուներ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով