Պետք է բարձրացվի Հայկ Սարգսյանին մանդատից զրկելու հարցը. Մարգարիտ Եսայան.politik.am

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ցավալի է համարում, որ տեղեկատվությունը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ որոշ անձինք այցելել են Բաղրամյան 26, լուսանկարվել նախագահ Արմեն Սարգսյանի աթոռին նստած, ճիշտ է: «Առաջին հարցը, որն առաջանում է, սա է՝ իսկ ու՞ր էր նախագահը: Եթե երկրում չէր, ո՞վ էր իջեցրել անցաթուղթը, որ այդ անձինք մտնեն նախագահական»,-այս մասին լրագրողների հետ հանդիպանն ասաց նա՝ հավելելով, որ այստեղ երկրի անվտանգության խնդիր կա, և պետք է պարզվեն բոլոր հանգամանքները:

«Այսօրվա իշխանութունները լուրջ վտանգ են սպառնում երկրի անվտանգությանը՝ իրենց անմենաթողությամբ ու թեթև վերաբերմունքով: Կարծում եմ՝ ժամանակն է, որ հասարակությունն իր գնահատականը տա սրան, պետք գնահատական տան համապատասխան մարմինները, և հաջորդի երկրի նախագահի պատասխանը: Պետք է բարձրացվի նաև այդ պատգամավորի մանդատի հարցը»,-ասաց Եսայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով