Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողության ժամանակ մեղադրել է հայկական ԶԼՄ –ներին իրենց ընտանիքի մասին ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու մեջ:
Ես չեմ հասկանում ,էս մարդիկ ո՞նց են լրատվամիջոցներին մեղադրում իրենց ընտանիքի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար,երբ տարիներ շարունակ իրենց ընտանիքին պատկանող լրատվամիջոցով, հենց իրենք են հանրությանը մոլորեցրել` տարբեր գործիչների ու պաշտոնյանների մասին զրպարտանք ու սուտ պարունակող նյութեր տարածելով: Եվ վերջապես, լրատվամիջոցներին մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու մեջ այն մարդիկ,ովքեր ըստ օդում կախված լուրերի, տարիներ շարունակ զակազով` կլորիկ գումարի դիաց, վարկաբեկել են տարբեր պետական չինովնիկների: Տեղին է էս պահին մեջբերել հայտնի ասացվածքը՝սելի փոխարեն սելվորն է ճռու՞մ:
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը