Որոշել են պարգևավճարները դարձնել գաղտնի.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է.

Նոր իշխանությունները պարգևավճարների շուրջ բարձրացած աղմուկից հետո փոխանակ հետևություններ անեին, թե ինչպես անեն, որ չմսխեն բյուջեի միջոցները` իրենք իրենց ամեն ամիս պարգևատրելով, որոշել են խորամանկ քայլի դիմել, որ ապահովագրեն իրենց մամուլի «չար» աչքից։ Մեզ պատմեցին, որ տեսնելով, թե ինչ աղմուկ բարձրացավ  ՊԵԿ-ի և ֆիննախի աստղաբաշխական պարգևավճարների թեմայով, նախարարություններում որոշել են  հատուկ «կարգավորում» մշակել, որը կվերաբերի բացառապես վերնախավին հատկացվող պարգևավճարներին՝ նախարարներ, փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար։ Որոշ խելոքներ վարչապետին համոզել են, որ ճիշտ կլինի՝  պարգևավճարները հատկացվեն վարչապետի գաղտնի որոշման ներքո, որպեսզի տվյալ փաստաթուղթը ենթակա չլինի հրապարակման և չտեղադրվի հայտնի Mulberry համակարգում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տարբերակով նախարարությունների ստորին օղակների աշխատակիցներին հասանելի չի լինի այն և չեն իմանա, թե իրենց ղեկավարներից ով որքան է փաստացի աշխատավարձ ստանում,  մամուլին էլ «սլիվ» չեն անի։ Մենք տեղեկացանք, որ արդեն մի քանի ամիս է՝ այս տարբերակով մեր նախարարները, նրանց տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարները ամենամսյա պարբերականությամբ ստանում են և՛ աշխատավարձ, և՛ պարգևավճար, որը աշխատավարձի 100 տոկոսից էլ ավել է կազմում։  Արդյունքում այս պաշտոնյաները ամեն ամիս ստանում են կրկնակիից ավելի աշխատավարձ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով