Ոստիկանների հետ բախում հրահրել են Փաշինյանի թիմի սադրիչները․ Իջևանի բնակիչ. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Իջևանում շարունակվում է պահպանվել լարված իրավիճակը։ Օրեր առաջ բախում էր տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ապօրինի ծառահատումներով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ըստ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 12 ոստիկան է վիրավորվել է, 2՝ քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր իշխանական քարոզչամիջոցները փորձում են ստեղծել տպավորություն, որ բողոքի ակցիան կազմակերպել են նախկին իշխանության ներկայացուցիչները՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ բողոքը չունի քաղաքացիների խնդիրը բարձրաձայնելու նպատակ, այլ նոր իշխանությունների հեղինակությունը սասանող ակցիա է։

Տեղեկությունը մենք փորձեցինք ճշտել տեղի բնակիչներից։ Իջևանցի Մարտիկ Եգանյանին բարկացրել են նման մեկնաբանությունները։ Նա վստահ է, որ մարդիկ փողոց են դուրս եկել իրենց օրվա հացի փողի համար․

«Բողոքը ոչ մի նախկին իշխանության հետ կապ չունի։ Ավելին ասեմ, եթե ուզում եք ճշմարտությունն իմանա, ապա պետք է ասեմ, որ Փաշինյանի թիմակիցները պրովոկատորներ են ուղարկել ժողովրդի մեջ, ու կարծում եմ, որ հենց նրանք են բախումներ հրահրել։ Իջևանում խոսում են, որ այս առումով ակտիվ աշխատել են Փաշինյանի ազգականները, որոնք ևս իջևանցիներ են»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իշխանությունը պետք է փորձի հասկանալ խնդրի էությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախկիններն էլ ամեն բողոք որևէ ուժի հետ էին կապում ու այնքան էին կտրվել իրականությունից, որ ժողովրդին հուզող ոչ մի խնդիր չէին նկատում։ Այս ամենը թող Փաշինյանը հաշվի առնի։ Գուցե կարողանան որոշ ժամանակով մարդկանց ձայնը կտրել, բայց դա երկար չի կարող գնալ»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով