Ոչ մի առարկայական վերլուծություն, ոչ մի բովանդակային կարծիք. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր   Գևորգ Պետրոսյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչի՞ համար ժպտամ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատմությունը միշտ էլ ապացուցել է, որ ժողովրդի մի որոշակի հատված միշտ էլ խոչընդոտել է ամբողջ ժողովրդի առաջընթացին: Հետհեղափոխական, իսկ ավելի ճիշտ՝ հետիշխանափոխական Հայաստանում այդ <<դերը>> ստանձնել և խաղում են ֆբ-ում ամբողջ օրը վխտող՝ հրահանգավորված կեղծ օգտատերերը:  Կարդում եմ հրապարակային ելույթներիս ներքո մի քանի <<անմեղ>> գրչակների մտքի <<գոհարները>>…  Ոչ մի առարկայական վերլուծություն, ոչ մի բովանդակային կարծիք: Բոլորը միաբերան ինձ մեղադրում են, թե <<խոսելիս չեմ ժպտում>>… Ինչի՞ համար ժպտամ, հը՞, ասեք՝ որ բանի համար զվարճանամ՝ օրեցօր դատարկվող Հայաստանի՞, Արցախում ամեն րոպե սպասվող պատերազմի պայթյունի՞, մեր ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով մեզնից երես թեքած հարևանների՞, օրվա հացի կարոտ մարդկանց բանակն ընդարձակվելու՞, աճող գործազրկության՞, չարքաշ աշխատանքային օրվա ավարտին ձեռնունայն տուն վերադարձող տղամարդու՞, արտաքին պարտքն աճելու՞, աղբանոցի վերածված մայրաքաղաքի՞, ազգային ավանդական արժեքների ու քրիստոնեական դավանանքի նկատմամբ անթաքույց ու անպատիժ գրոհի՞, թե՞ օդից կախված տնտեսական հեղափոխության… Ասեք՝ ինչի համար ժպտամ, գուցե անհաջող փորձ կատարեմ՝ ինձ ստիպելով ժպտամ»…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով