«Շարունակեք փողոցում խորոված ուտելը ու խալի լվալը, քաղաքակիրթ աշխարհը առանց ձեզ էլ կզարգանա, ձեզ հաստատ չի սպասի».Կարեն Վարդանյան

Եթե ձեր վերնախավը պիտի փողոցում խորոված ուտի, ձեր պատգամավորներն էլ խալի լվան, ուրեմն դուք երբեք հույս չունենաք, որ մի օր  մառշուտկեքի շոֆեռները ձեր հետ ԴՈՒՔ-ով կխոսան:

Չէ, չի կարա տենց լինի, 10 տարի էլ կանցնի, 20 էլ, քաղաքակիրթ աշխարհը լիքը կզարգանա էլի, իսկ ձեր շոֆեռները էլի ԴՈՒ-ով կխոսան ուղևորի հետ, էլի ղեկին կծխեն ու կփչեն ձեր վրա, էլի կլինեն անթրաշ ու կեղտոտ, քրտնքոտ շորերով, վզի կանտովկեքը չմաքրած ու ծոծրակներին սև տարթը նստած կլինի, վրեքներից էլ էլի քաքի հոտ կգա, ճկույթի եղունգներն էլ էլի երկար կթողեն, որ դրանցով ականջի կեղտերը մաքրեն ու հետո էդ ձեռներով ձեր տված փողի մանրը տան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու էլի որ ամառը մտնեք ավտոբուս, հոտից ուգառ եք ստանալու, որտև հանրության զգալի մասին էլի խորթ կլինի անձնական հիգիենային հետևելու ու պարֆյումերիա օգտագործելու կուլտուրան:
Մեկը մյուսի հետ կապ ունի, քաղաքակրթության ավելի բարձր մակարդակը նաև համապատասխան կենսակերպ ա ենթադրում, իսկ կենսակերպի համար որպես օրինակ հանրությանը վերնախավը պիտի ծառայի, որտև դրանով նաև գովազդում են:

Իսկ դուք շարունակեք փողոցում խորոված ուտելը ու խալի լվալը, քաղաքակիրթ աշխարհը առանց ձեզ էլ կզարգանա, ձեզ հաստատ չի սպասի:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով