Նոր մանրամասներ Դավթաշեն գյուղում տեղի ունեցած հարեւանական ծեծկռտուքից.«Իրավունք»

ԻՆչպես արդեն հայտնել էինք, Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցում հունիսի 28-ի գիշերը վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հունիսի 28-ին՝ ժամը 23:08-ին և 23:10-ին, քաղաքացիներից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի և կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ:

Ըստ «Իրավունք»-ի տեղեկությունների վիճաբանություն է տեղի ունեցել երկու հարեւանների միջեւ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն վիճաբանությունը սկսվել է մի տհաճ պատմությունից: Հարեւանները ունեն երեխաներ, ըստ մեր աղբյուրի փոխանցմամբ հարեւաններից մեկի տղան բարձրացել է տան կտուր եւ փորձել է գաղտնի նայել, թե ինչպես է հարեւանի աղջիկը լողանում իրենց տան բաղնիքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամեը առիթ է հանդիսացել երկու հարեւանների միջեւ թունդ կռվի եւ կրկին մեր աղբյուրի փոխանցման 8 հոգուց մեկը մահացել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով