Նոր Հայաստանի գովազդ`«Կատարեք ներդրումներ». Հայաստանում.Արա Վարդանյան

Երկիր ուր ազգովի անցումային արդարադատությունից են խոսում,
Երկիր ուր ներդրողներին հետապնդում ու վարկաբեկում են,
Երկիր ուր Ազգի Հերոսներին դատում են,
Երկիր ուր դատարանները արգելափակում են,
Երկիր ուր և սևը կա և սպիտակը,
Երկիր ուր մամուլը կամ պետականամետ է կամ զիբիլ,
Երկիր ուր տրանսգենդերները վերջապես ստացել են ազատություն,
Երկիր ուր Եկեղեցու դեմ պայքարում են,
Երկիր ուր այլախոհությունը քրեորեն պատժելի է,
Երկիր ուր նախագահական նստավայր աղջիկների են տանում տուրերի,
Երկիր ուր զիբիլը դառել է առօրյայի մի անբաժանելի մաս,
Երկիր ուր ամեն Աստծո օր բոլոլայա լինում,
Եվ ամենակարևորը, Երկիր ուր բոլորը դուխով և հպարտ են, բայց դե դուխը ինչի վրայա պատում և հպարտությունը ինչովա արտահայտվում պարզ չէ։

Զավեշտը նա է, որ վերը նշվածը հենց այն է, ինչ ցանկացած պոտենցիալ ներդրող կկարդա մեր հայրենիքի մասին google-ում Հայաստան բառը որոնելիս։
Բարի գալուստ նոր, շատ նոր Հայաստան…..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով