«Նորից զրպարտության մասին». Վահագն Գրիգորյան

Իրավաբան   Վահագն Գրիգորյանն   իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նորից զրպարտության մասին (փոխվարչապետ Տիգրան Ավինյան vs Բորիս Մուրազի)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1) Politik.am կայքում Տիգրան Ավինյանի մասին հրապարակվել են նյութեր՝ հետևյալ վերնագրերով.

– «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում»,

– «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2) Նյութերում կա հետևյալ արտահայտությունը՝ «․․․ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ․․․ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել ․․․»:

3) Ավինյանը դա համարել է զրպարտություն և դիմել է դատարան՝ պահանջելով հերքել տեղեկատվությունը և վճարել 2.000.000 ՀՀ դրամ։

4) Բորիս Մուրազին դատարանում որևէ կերպ չի փորձել հիմնավորել, որ Ավինյանն իրոք մարիխուանա է օգտագործել (համենայն դեպս, դատարանի վճռից դա չի երևում)։

5) Դատարանը հայցը բավարարել է մասնակի։ Բավարարվել է հերքման պահանջը։ 2.000.000 դրամ վճարելու պահանջը բավարարվել է 1.000.000 դրամի չափով (գործի համարը՝ ԱՎԴ/2874/02/18)։

6) Ի՞նչ կարող էր անել Բորիս Մուրազին, եթե վստահ էր, որ Ավինյանը մարիխուանա է օգտագործել.

– Նախ, նա կարող էր պահանջել փորձաքննության նշանակում (վճռից չի երևում, որ նման պահանջ եղել է)։ Նոր քաղ․ դատ․ օրենսգրքի համաձայն՝ նման գործերով դատարանն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ սեփական նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել։

– Երկրորդ, Բորիս Մուրազին գործով պարտավոր էր ապացուցել, որ Ավինյանը մարիխուանա է օգտագործել։ ԲԱՅՑ Մուրազին կարող էր նաև պահանջել, որ ապացուցման բեռը կրի Ավինյանը (քաղ․ օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ մասը նման հնարավորություն տալիս է)։ Այս դեպքում արդեն Ավինյանը ստիպված կլիներ ապացուցել, որ ինքը մարիխուանա չի օգտագործել։ Կրկին, վճռից չի երևում, որ նման պահանջ եղել է։

7) Այսպիսով, եթե Ավինյանն իրոք մարիխուանա օգտագործել էր, ապա ստացվում է, որ Բորիս Մուրազին էնքան էլ լավ չի «պաշտպանվել»։ Իսկ եթե Ավինյանը մարիխուանա չէր օգտագործել, ապա Մուրազիի հաղթելու շանսերն էսպես թե էնպես շատ քիչ էին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով