«Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ներման մասին» օրենքում:
Ըստ այդմ նախատեսվում է, որ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձի կողմից ներկայացված ներման խնդրագիրը քննելուց ներման հարցերով հանձնաժողովը այդ մասին ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին, և տուժողը կամ նրա իրավահաջորդը հնգօրյա ժամկետում հայտնում են իրենց կարծիքը հանձնաժողովին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սա չափազանց խնդրահարույց մոտեցում է, որովհետև տուժող կողմը միշտ չէ, որ կարողանալու է օբյեկտիվ կարծիք հայտնել և նման դեպքում հայտնվելու է չափազանց դժվար կացության մեջ»