ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային ժողովը: Այդ մասին տեղեկացնում է «Ապառաժը»

Շրջանային ժողովին ներկա է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը: Դաշնակցությունը սովորաբար հայտարարում է, որ ապակենտրոն կառույց է և տեղական կազմակերպությունների գործունեությանը չի միջամտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային ժողովին Արմեն Ռուստամյանի մասնակցությունը, մինչդեռ, վկայում է, որ Ստեփանակերտում քննարկվելիք հարցերը Դաշնակցության Բյուրոյի ուշադրության կենտրոնում են եւ վերահսկվում են:

Շրջանային ժողովը պետք է քննարկի եկող տարվա նախագահական ընտրություններին ՀՅԴ Արցախի կառույցի մասնակցության հարցը: Ըստ երեւույթին, Արմեն Ռուստամյանը Բյուրոյի կողմից Ստեփանակերտ է գործուղվել, որպեսզի Դաշնակցության արցախյան կառույցը որևէ անսպասելի որոշում չընդունի:

Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ Դաշնակցության արցախյան կառույցը կարող է հայտարարել նախագահի թեկնածուներից մեկին պաշտպանելու մասին: Երևում է, ՀՅԴ Բյուրոն դեմ է այդ «հարմարվողական» կեցվածքին, և Արմեն Ռուստամյանն ամեն ինչ անելու է, որ շրջանային ժողովը կայացնի Արցախի նախագահի սեփական թեկնածու առաջադրելու որոշում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն ավելի վաղ ասել էր, որ այդ թեկնածուն կարող է լինել նաև ոչ դաշնակցական: Ստեփանակերտում իրազեկ աղբյուրները նաեւ խոսում են ՀՅԴ արցախյան կառույցում ներքին տարաձայնությունների մասին:

Մասնավորապես, շարքային կուսակցականները գտնում են, որ Դաշնակցության Արցախի ԿԿ-ն անցած տարիներին սերտաճել է իշխանությունների հետ, և շրջանային ժողովը պետք է ամբողջովին նոր Կենտրոնական կոմիտե և ներկայացուցիչ ընտրի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով