35-ամյա Վարդանն ու Կարինեն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներ են։ Վարդանը երկար տարիներ արտագնա աշխատանքով էր պահում ընտանիքը, սակայն վերջին տարիներին այլևս չէր կարողանում ընտանիքից հեռու ապրել։ Կնոջ՝ Կարինեի հետ միասին սկսել էին առևտրով զբաղվել և այդ կերպ ապահով 3 դուստրերի անհոգ մանկությունը։ Ընկերները պատմում են, որ շատ երջանիկ և համերաշխ էին։