Ձեզ նմաններին ո՞նց են վստահում, որ պետական կառույցի շեմով ներս եք մտնում.«Հրապարակ»

«Հրապարակ»-գրել է.

Իմ քայլը ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ ոնց անենք տարածեն, որ Սերժը մեռել ա։ Խոսքը ՀՀ Երրորդ նախագահի մասին էր։ Ու նաև հորդոր՝հանգիստ տարածեք, չեմ ջնջելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորների, պաշտոնյաների կողմից նմանատիպ արտահայտություններն արդեն սովորական բաներ են, մարդիկ կարծես հարմարվել են, որ նրանցից այլ սպասելիք չեն ունենալու, այնուամենայնիվ փորձում ես հասկանալ՝  վերջիվերջո սա պետություն է, թե  չէ, հիմա,  պարոնայք, պետությունը  դուք եք  ներկայացնում։  Ձեզ նմաններին ո՞նց են վստահում, որ պետական կառույցի շեմով ներս եք մտնում։ Ախր դուք Համազի խմբավորման անդամներ չեք,  մարդիկ ձեզ վստահել են․․․ Մի՞թե  ավագանու անդամի պարտականությունը դա է։  Մայրաքաղաքի աղբը մարդկանց տներն է լցվել, հազար ու մի պրոբլեմ կա, այդ խնդիրներով զբաղվեք։

Գրեցի ավագանու անդամին ու հարցրի․ «Սերժ Սարգսյանի մասին գրելուդ իմաստը ո՞րն է, կոնկրետ ես չհասկացա, հումորի նման չէր, գոնե իմաստը հասկանայի»։

Մի երկու ժամ հետո նայեցի իմանալու՝ պատասխանե՞լ է։ Տեսա, որ կարդացել ու չի պատասխանել։ Նորից նայեցի իր  գրառմանը։ Տեսա չկա, հեռացրել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե ինչու՞ է հեռացրել, չեմ կարող գուշակել։ Մեկ է, իր նմաններին, ովքեր պառկել են ասֆալտին, չեն պատժում, ինչու՞ է հեռացնում։  Մանավանդ  որ հոդորել էր՝ հանգիստ տարածեք, չեմ ջնջելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով