«ՀՀՇ-ական կոռուպցիոն համակարգի այս ներկայացուցիչը ուզում է, որ վերադառնա Վանո Սիրադեղյանը» .Կարեն Վարդանյան

ՀՀՇ-ական կոռուպցիոն համակարգի այս ներկայացուցիչը, որը Իմ քայլը դաշինքի պատգամավոր է. ուզում է, որ վերադառնա Վանո Սիրադեղյանը, մի մարդ, ում հրահանգով 90-ականների Արմեն Տեր-Սահակյանի հանցավոր բանդան իրականացրեց Հովհաննես Սուքիասյանի, Համբարձում Ղանդիլյանի և մի շարք այլ անձանց սպանություններ ու սպանությունների փորձեր, մի մարդ, ում դատարանը ճանաչեց մեղավոր, սպանությունների պատվիրատու և ով, սակայն, համարձակություն չունեցավ իր արածի պատասխանատվությունը կրելու և ուղղակի փախավ, մի մարդ, ով երկրում բեսպրիձելի հիմնադիրներից ու հովանավորներից էր: Եվ հիմա ներկա իշխանության ներկայացուցիչը այդ մարդու, այսինքն՝ 90-ականների բեսպրիձելի վերադարձն է ուզում:

Նորից կրկնում եմ, որ ներկայիս իշխանությունը տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի ռեինկարնացիան է, ուրիշ ոչինչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

https://www.1in.am/2591780.html?fbclid=IwAR2VB0VMmC7rPEYfGwDU9QbJz04WNTSweK-dpiualG3RSRTHlPuvEzXFM9o

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով