Հեշտ չի լինելու, ինչպես երբեք հեշտ չի եղել.Արմեն Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում քիչ առաջ գրառում է կատարել, որում ասվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ընտրեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին որպես Եվրոպական Հանձնաժողովի նոր նախագահ:

Կարելի է փաստել, որ ԵՄ խորհրդարանական ընտրություններից հետո Եվրոպական Միության նոր ղեկավարության ձևավորման հիմնական փուլն ավարտվեց: Պրոեվրոպական ուժերի առավել լայն համագործակցային շրջանակը գալիք 5 տարի ընթացքում ղեկավարելու է Եվրոպական Միությունը՝ թիկունքում ունենալով շատ բազմաշերտ և խայտաբղետ խորհրդարան ու բազմաթիվ ներքին և արտաքին խնդիրներ:

Հայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում: Սա որոշիչ է՝ ինչպես երկկողմանի օրակարգի առաջխաղացման, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման առումով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեշտ չի լինելու, ինչպես երբեք հեշտ չի եղել:

Սակայն գիտակցված, ռազմավարական ընկալումների վրա խարսխված քաղաքականությունը կարող է գրանցել նոր հաջողության պատմություններ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ՝ CEPA-ի իմպլեմենտացիա, Վիզաների ազատականացման երկխոսություն, Արևելյան Գործընկերություն և Արցախյան հիմնախնդիր։

Արդյո՞ք Հայաստանի այս իշխանություններն ի վիճակի են իրականացնել այդպիսի քաղաքականություն: Նախորդ մեկուկես տարվա աշխատանքը, այդ թվում՝ Բրյուսելի հետ, լավատեսության հիմքեր չի թողնում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով