Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ

Հայաստանից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսը Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան բախվել է Հայաստանից Օմսկ մեկնող Toyota մակնիշի միկրոավտոբուսին: Այս մասին Интерфакс-Урал-ին են հաղորդել իրավապահ մարմինները:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդի պատճառով: Կինը տեսադաշտից կորցրել է իր ուղեկիցներին և փորձել հետադարձ կատարել: Հենց այդ ժամանակ էլ բախվել է միկրոավտոբուսին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կին վարորդը տեղում մահացել է: Նրա մեքենայում գտնվող 3 ուղևորներին, ինչպես նաև միկրոավտոբուսի վարորդին և 2 ուղևորների բուժօգնություն է ցուցաբերվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով