Ինչ-որ մեկը շատ ամիսներ առաջ հայտարարել էր, թե «Մարտի 1»-ի գործըն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է.Գարեգին Պետրոսյան

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի` հրազենից արձակված պարկուճը փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կրման հետքերով համընկում չունի տուժողի մարմնից հայտնաբերված գնդակի հետ:

Մամուլում այս տեղեկությունն ակտիվ շրջանառվեց դեռ օրեր առաջ: Ստացվում է, որ նախ հասարակական մեծ հնչեղությամբ մեղավոր են կարգել մեկին, ապա միայն պարզել, որ նրա արարքներում հանցակազմը բացակայում է: Անցել է մոտ մեկ շաբաթ: Պաշտոնական լռություն է: Ո՞վ է սպանության հեղինակը, ինչու՞ են «շառ անում» մեկ ուրիշին, ո՞վ պետք է լինի այն համարձակը, ով պաշտոնապես կհաստատի հերքումը և ներողություն կխնդրի գնդապետից…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու մեկ էլ հիշում ես, որ ինչ-որ մեկը շատ ամիսներ առաջ հայտարարել էր, թե «Մարտի 1»-ի գործըն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով