«Ժողովրդի վարչապետը» թիկնապահներով շրջապատված փախչում է ժողովրդից.politik.am

politik.am- գրել է.

Ամբողջական իշխանություն վերցնելուց հետո թվում էր, թե իշխանությունները պետք է լծվեն երկրի առաջ ծառացած համակարգային խնդիրների լուծման գործին։ Այդ խնդիրների մասին տարիներ շարունակ հենց իրենք են խոսել, ու հիմա խանգարող որևէ հանգամանք չկա։ Բայց իշխանությունները այլ ճանապարհ են ընտրել՝ նրանք շարունակում են խոսել իրենց բարձր վարկանիշից և վստահ լինել, որ ցանկացած անհաջողություն հանրությունը կների իրենց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականությունն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառոներով բավական նվազել է։ Հասկանալի է, որ գործադիր մարմնի ղեկավարն է, ու հասարակությունը իր բոլոր խնդիրների լուծումը հենց նրանից է սպասում, հասկանալի է նաև, որ որևէ երկրի կառավարություն ու վարչապետ չի կարող բոլոր խնդիրներին կարճ ժամանակում լուծում տալ։ Հասարաակության հիասթափությունը, սակայն, այլ պատճառ ունի։ Մարդկանց զայրացնում է այն, որ Փաշինյանի իշխանությունը իր բոլոր անհաջողությունների մեջ փորձում է մեղադրել նախկիններին և չի փորձում ուղղել իր սխալները։ Վարչապետի վարկանիշին հարվածում են նաև իր բազմաթիվ ոչ կոմպետենտ թիմակիցները՝ մարզպետներ, նախարարներ, պատգամավորներ։

«Ժողովրդի վարչապետի» վարկանիշի խայտառակ անկման ամենախոսուն ցուցիչը իր հանրային վայրերում հայտնվելու համեմատությունն է։ Մեկ տարի առաջ Հայաստանում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Վարչապետ Փաշինյանը նրա հետ  զբոսնում էր Հյուսիսային պողոտայում և վայելում իրեն շրջապատող քաղաքացիների սերը։ Մեկ տարի անց Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ նույն Հյուսիսային պողոտա դուրս է գալիս՝ այս անգամ թիկնապահների օղակով շրջապատված։ Նրա հետ այլևս չեն լուսանկարվում և սեր չեն խոստովանում։ Այս անգամ հարակից սրճարաններից մեկում նստած մի երիտասարդ մեղադրում է Փաշինյանին՝ Մարտի 1-ը կազմակերպելու մեջ։

Այս երկու իրադարձությունների համեմատությունը բավական է իշխանությանը՝ հասկանալու համար, որ հանրությունը այլևս «ջուր ծեծելուն» չի հավատում ու սպասում է իրական փոփոխությունների։ Ոչ թե փոփոխությունների մասին խոսակցություններ կամ խոստումների, այլ փոփոխությունների։  «Ժողովրդի վարչապետը» քիչ ժամանակ ունի իր նկատմամբ եղած վստահության գոնե մի մասը վերականգնելու համար, հակառակ պարագայում նա շատ արագ կհեռացվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով