«Ժամանակն է, որ ժողովուրդը հասկանա, թե մեկ տարի առաջ ում պատվերով ում մերժեց». Կարեն Վարդանյան

Սերժ Սարգսյանի վարչապետության և նախագահության 11 տարիներին՝ 2006-2017թթ. Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 10 հազար դրամից հասավ 40 հազար դրամի, այսինքն՝ բարձրացավ գրեթե 400 տոկոսով:

Նիկոլը 1 տարի 8 ամսվա ընթացքում հազիվ կարողանում է 10 տոկոսով բարձրացնել նվազագույն կենսաթոշակը: Եթե նույնիսկ ինչ-որ տիեզերական հրաշքով Նիկոլը 10 տարի մնա իշխանության (չնայած դա բացառվում է, նա նույնիսկ 5 տարի մնալու շանս չունի), ապա այս տեմպերով Նիկոլը 10 տարում չի կարողանա գրանցել Սերժ Սարգսյանի ունեցած արդյունքի նույնիսկ 10 տոկոսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակն է, որ ժողովուրդը հասկանա, թե մեկ տարի առաջ ում պատվերով ում մերժեց, և թե իրականում ում է պետք մերժել, իսկ ում՝ գնահատել:

 Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով