Թարգմանե՞մ, թե դուք էլ եք Անասնաֆերման կարդացել

 

Երեկվանից ուշի-ուշով հետևում էինք Իջևանում ծավալվող իրադարձություններին… Տեսանյութերը հիմնականում մութ ժամանակ են արվել, այնքան էլ լավ չէր ևրևում, բայց խոսակցություններից, վանկարկումներից պարզ է, որ իրավիճակը լարված է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի ուշ տեղեկացանք, որ բանակցությունների արդյունքում մայրուղին բացվել է և իջևանցիները հիմնականում գնացել են տներով: Մի տեսակ հանգստացա, մտածեցի, որ երևի գիշերը նոր բան չի լինի… Առավոտյան հրապարակվում են նոր տեսանյութեր, նոր տեղեկություններ, ավելի պարզ է դառնում պատկերը: Պարզ է դառնում, որ գիշերը, երբ մենք հանգիստ մեր տներում քնած էինք, Իջևանում ոստիկանության աշխատակիցները մտնում էին տները և վախեցնելով բնակիչներին բերման էին ենթարկում և հանկարծ հրապարակվում են Վալերի Օսիպյանի հետևյալ խոսքերը՝ «Ցուցարարները մեր օրինական պահանջը դիմավորեցին մահակներով, մետաղյա ձողերով ու քարերով» …

Ավելին, յուրաքանչյուր անգամ, երբ նա ելույթ էր ունենում, ամեն առիթով հստակեցնում էի պաշտոնական դիրքորոշումը առ այն, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում և իրավասու է եղել իրականացնել բոլոր այդ գործողությունները: Օրվա ընթացքում պարզվեց նաև, որ դեպի Իջևան են ուղևորվում ոստիկանության նոր ուժեր, ավտոբուսներով: Տեսանյութում ես կարողացա հաշվել 13 ավտոբուս՝ մեծ մանուշակագույններից, որ Երևան-Աբովյան գծի վրա են: Ի՞նչ եք կարծում, յուրաքանչյուրը մի 30 հոգի չի փոխադրի՞: Մոտավոր հաշվարկներով ստացվում է 390 ոստիկան, և դա չհաշված նրանց, ովքեր արդեն Իջևանում են… Սա արդեն լուրջ քանակ է, չե՞ք կարծում, Իջևանի նման փոքր քաղաքի համար…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես ամբողջ օրը լսում և նայում եմ և մի տեսակ դեժավյու եմ ապրում: Երկաթյա ձողեր, քարեր, հարձակումներ ոստիկանների վրա՝ ամեն ինչ գործնականորեն նույնն է, ուղղակի մասշտաբներն են տարբեր: Դուք էլ նույն բանը հիշեցիք, չէ՞: Տասնմեկ տարի առաջ չարաբաստիկ մարտի 1: Ըմբոստ ժողովուրդը, ուղղակի շատ ավելի մեծ թվաքանակով, մետաղյա ձողերով և քարերով հարձակվում է ոստիկանների վրա…Կասկած լինել չի կարող, բոլորս տեսել ենք այդ տեսանյութերը:

Այստեղ պիտի նշեմ, որ ըմբոստ ժողովրդի փողոց դուրս գալու շարժառիթները էական չեն, քանզի դա է դեմոկրատիայի՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, գլխավոր սկզբունքներից մեկը: Ժողովուրդը ունի իրավունք արտահայտել իր բողոքը նաև փողոց փակելով, եթե չի տեսնում այլ ելք: Բայց արի ու տես, որ տասնմեկ տարի առաջ, ըստ Նոր Հայաստանի իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի և այլոց կողմից ուղղորդված ըմբոստ ժողովրդին կարելի էր ՛ցխել՛ ոստիկաններին մետաղյա ձողերով, իսկ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն հասել է այդքան բաղձալի իշխանությանը՝ ՈՉ, չի կարելի:

Փաստորեն, “All men are equal but some are more equal than others.” Թարգմանե՞մ, թե դուք էլ եք Անասնաֆերման կարդացել:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով