Զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է զինվորի դի

ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի  է հայտնաբերվել:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով