Երևանում թալանել են «Ամերիա» բանկի սպասարկման բաժնի ղեկավարի տունը. տարել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Համբարձումյանի որոշմամբ խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ Սևակ Սուվարյանի ահազանգի փաստով: Վերջինս երեկ՝ հուլիսի 27-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ հուլիսի 26-ին, ժամը 15:00-ից մինչև հուլիսի 27-ի 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկանան միջոցների գործադրմամբ բացել են իր բնակության վայրի 2-րդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել 1700 ԱՄՆ դոլար, մոտ 300 հազ. դրամ, և ոսկյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Սուվարյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Ամերիա» բանկում՝ սպասարկման բաժնի ղեկավար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով