Ես չեմ հասկանում,Երևանի հարգելի քաղաքապետարան,ի՞նչ է նշանակում սա։ Վերևի երկու նկարներից ոչ մեկում չի երևում մեքենայի պետհամանարանիշները։ Եվ հանկարծ ներքևի երկու նկարներում հայտնվում են իմ մեքենայի պետհամարանիշները։ Բացակայում է խախտումը արձանագրած տեսանյութը։ Ո՞վ կարող է բացատրել ինձ,թե ինչ է սա նշանակում, ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Իսկ հիմա հարցս ուզում եմ ուղղել պարոն քաղաքապետին.-Հայկ Մարության,դուք և Ձեր կուսակիցները ասում էիք,որ կարմիր գծերը պետք է մաքրվեն , Երևանցին չպետք է իր մեքենան իր քաղաքում կայանելու համար գումար վճարի,իսկ Ձեր ասածներին հաջորդեցին ներքոնշյալ իրադարձությունները՝ամիսներ առաջ Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կիսակառույց շինությունը ապամոնտաժելու ժամանակ շինության սեփականատերերը առաջարկել էին տվյալ տարածքը օգտագործել որպես մանկապարտեզ,Ձեր պատասխանը եղել էր.«Մեզ մանկապարտեզ պետք չի,մենք մանկապարտեզներ ունենք.շինությունը պետք ա քանդվի», բայց օրեր անց այն հարցին,թե ի՞նչի համար չմաքրվեցին կարմիր գծերը,դուք պատասխանեցիք.«Կարմիր գծերից գանձված գումարը ուղղելու ենք մանկապարտեզներ կառուցելուն», և այսպիսով հարցս՝Ձեր արած քայլերը արդյո՞ք տրամաբանական քայլեր են․․․
Երևանի հարգելի քաղաքապետարան,ի՞նչ է նշանակում սա.Նարեկ Պողոսյան
Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լ...
Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան
Սամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենա...