Երբ էին Հայաստանում վերջին անգամ օրենքով գող սպանել

«Հրապարակ»-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևանում այս գիշեր տեղի ունեցած «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքից։ Սպանության պահին«օրենքով գողը» 3 հոգու հետ շենքի բակի «բիսետկայում» է եղել, երբ մի անձ մոտեցել է, կրակել Հարությունյանի վրա, ապա հեռացել։

«Կան վիդեոներ, որտեղ երևում է, որ եկավ, կրակեց կապիշինով մեկը։ Ինքը սպանվելու պահին մենակ չի եղել, հետը 3 հոգի մարդ է եղել։ «Բիսետկում» նստած են եղել, 2 հոգի նարդի են խաղում , 2 հոգի կողքը նստած են, մոտիկանում ա, խփում ա ու գնում, նստածները փախնում են, երբ կրակում ա։ Շենքում հարեւաններ կան, որոնք ասում  են՝ կրակոցի ձայն ենք լսել, վրազ իջա ներքեւ։ Վիդեոյից դեմքը չի երեւում։ Իմ ներքին համոզմունքը ինձ թույլ է տալիս մտածելու, որ սա քիլերի արած գործ ա, ու ոչ հայ, ինձ տենց ա թվում»,-կարծիք է հայտնել իրավապահ մարմնի մեր աղբյուրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ Անդրանիկ Հարությունյանը բնութագրվում է որպես հանգիստ բնավորության տեր անձնավորություն․ «Ինքը  ի տարբերություն մի շարք այլ գողերի, հանգիստ, իր համար, խելոք «գող» էր, հին գողական բարքերով շարժվող գող էր, ինքը տենց «Պզո»-բան, կլուբ գնալ, բան չունի։ Ժամանակին դառել ա «օրենքով գող», գողական օրենքները պահող գողերից էր։

Ավելին՝ «Հրապարակ»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով