ԵՊՀ-ում վարվում է իշխանությունների քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս.«Փաստ»

Գործող իշխանությունները ԵՊՀ-ում շարունակում են վարել իրենց քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս, ինչը բնավ չի թաքցվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, որը երեք անգամ դրվել էր քվեարկության ու մերժվել, նորից բերվել է հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով:

Ըստ համալսարանում պտտվող խոսակցությունների, հարցն ունի քաղաքական ենթատեքստ և ծառայում է իշխանական բուրգին: Թերթին հայտնի է դարձել, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ռեկտորի պաշտոնակատարն իրենց բոլոր քայլերը նախ համաձայնեցնում են իշխանությունների հետ, ապա նոր միայն կայացնում համապատասխան որոշում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նույն աղբյուրի, բուհի ներսում լուրջ է դրված քաղաքական հայացքների հանգամանքը, անգամ «այլախոհ» դասախոսները ամեն կերպ «բլոկադայի» են ենթարկվում, նշվում է նաև, որ առաջնային է դարձել անձնական սիմպատիաներով առաջնորդվելը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով