«Եթե վարչապետը կիրառում է «վնգստալ» արտահայտությունը և շարունակում է պաշտոնավարել, ապա մահակ կիրառվում և կիրառվելու է». Կարեն Բեքարյան

ԱԺ նախկին պատգամավոր  Կարեն Բեքարյանը գրում է.

«Իրական Նոր Հայաստանում մարդու, քաղաքացու, ազգակցի հանդեպ անգամ առանց անձը նշելու և վերացական «վնգստալ» արտահայտությունը կիրառող պաշտոնյան տասը անգամ պիտի հայցի հանրության ներողամտությունը՝ հինգ անգամը մինչև հրաժարականը, հինգը՝ հրաժարականից հետո:Քանի դեռ կարելի է օգտագործել նման բառակազմ ու շարունակել պաշտոնավարել՝ խոսքերը նոր Հայաստանի մասին փուչ են, իրականությունը՝ շարունակաբար սերմանվող ատելությունն է, ցինիզմն ու գավառամտությունը…Եթե վարչապետը կիրառում է «վնգստալ» արտահայտությունը և շարունակում է պաշտոնավարել, շարքային ոստիկանն էլ Իջևանում կամ որևէ այլ վայրում, առանց երկար մտածելու մահակ է կիրառում և կիրառելու:Եվ այս կապն այսօր առավել քան իրական է, և ցավոք, արդեն նաև առարկայական…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով