«Դոն Պիպոն», նույն ինքը` Արթուր Ասատրյանը հանձնարարել է առեւանգել իր սպանությունը նախապատրաստող անձանց. նախաքննություն

Մի խումբ անձանց առեւանգումը կազմակերպելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի`  «Դոն Պիպոյի» գործը հուլիսի 4-ին մուտք է եղել դատարան, սակայն դեռ որեւէ դատավորի չի մակագրվել: Համենայն դեպս` դատական տեղեկատվական հարթակում այդ մասին որեւէ նշում չկա:

 «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` «Դոն Պիպո»-ն մասնավորապես մեղադրվում է 2017թ. մայիսի 20-ին երեք անձի առեւանգումը կազմակերպելու և ղեկավարելու մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական քննության տվյլաներով` նա տեղեկություններ էր ստացել, որ  մի խումբ անձինք նախապատրաստում են իր սպանությունը ու որ իրեն սպանելու պատվերն ստացած անձինք առանձնատուն են վարձակալել են իր բնակության վայրի հարակից տարածքում՝ Էջմիածին քաղաքում:

«Դոն Պիպոն» հանձնարարել է  առևանգել  նրանց` Վազգեն Ղազախեցյանին, Արտակ Այվազյանին և Արկադի Քոչինյանին՝  ու  տեղափոխել իր մոտ: Ի կատարումն հրահանգի՝ 2017թ. մասյիսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում,  նրա մարդիկ կանգնեցրել են Արտակ Այվազյանի և Վազգեն Ղազախեցյանի կողմից  շահագործվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 35GU424 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որով վերջիններս վերադառնում էին վարձակալված տուն և բռնության կիրառմամբ նրանց տեղափոխել իրենց կողմից վարվող ավտոմեքենան, ապա`  Արթուր Ասատրյանի մոտ:

Քննության վարկածով` բռնությունների ազդեցության տակ առեւանգվածներից մեկը` Ա. Այվազյանը, ժամը 21:21-ի սահմաններում Արթուր Ասատրյանի հրահանգով, զանգահարել է իրենց խմբի երրորդ անդամին` Ա.Քոչինյանին, ու  հյուրասիրության մասնակցելու պատրվակով նրան տանից դուրս հանել, որի շնորհիվ նրան եւս առևանգել են և կրկին տեղափոխել Արթուր Ասատրյանի մոտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առեւանգվածները պահվել են երեք տարբեր հասցեներում, որտեղ նրանց նկատմամբ նաեւ բռնություն է գործադրվել: Ավելին` նրանց իր տան պահակակետի նկուղային հարկում պահելու ժամանակահատվածում՝ 2017թ. մայիսի 21-ին՝ «Դոն Պիպոն» նաեւ Արտակ Այվազյանի կողմից օգտագործվող «Apple iPhone 5s» տեսակի բջջային հեռախոսով կատարել է 3 րոպե 47 վայրկյան ընդհանուր տևողությամբ տեսաձայնագրություն: Օրեր անց` 2017թ. մայիսի 24-ին, Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին և Վազգեն Ղազախեցյանին ազատ են արձակել`  վերջիններիս կողմից վարվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 35 GU 424 համարանիշի ավտոմեքենայով նրանց տեղափոխել են  վարձակալած Վաղարշապատ քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում գտնվող տուն:

Դրանից հետո` նույն օրը, ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, թե,  խափանել են քրեական հեղինակությունների սպանության նախապատրաստությունը ու երեք հոգի ձերբակալվել է: Հետագայում արդեն պարզվեց նաեւ 4-րդ մեղսակցի ինքնությունը ու նրանց առաջարվեց մեղադրանք Արթուր Ասատրյանի` «Դոն Պիպո», Գևորգ Մելիքյանի` «Օշականցի Գեւորիկ» և Անդրանիկ Սողոյանի` «Զապ», սպանությունը նախապատրաստելու համար:

Թե իրականում ով է կանգնած եղել այս սպանությունների նախապատրաստման պատվերի հետեւում պաշտոնապես չի հայտարարվել, չի պարզվել, իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` դրան առնչություն է ունեցել Արտյոմ Կանեւսկոյը:

Այս քրեական գործն առավել քան մեկ տարի է, ինչ դատարանում է, սական դատավճիռ դեռ չի եղել: Զուգահեռ մեղադրանք է առաջադրվել նաեւ «Դոն Պիպոյին»` իր սպանությունը նախապատրաստող քիլլերներին առեւանգելու համար

ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով