Դատարանը Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում է կայացնելու168.am.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկ ժամով հեռացել է խորհրդակցությունների սենյակ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Դատական նիստի ժամանակ պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց «Նաիրի» ԲԿ-ի կողմից տրված բժշկական եզրակացությունների արդյունքներն ու կալանքը կրելու ընթացքում Մանվել Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով հիվանդությունների լրջությունը՝ փաստաբանը միջնորդություն ներկայացրեց խափանման միջոց կալանավորումը փոխելու և 10 մլն դրամ գրավ կիրառելոը վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը դեմ արտահայտվեց Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով