Գագիկ Ծառուկյանի որդին նշանվել է

Գագիկ Ծառուկյանի պաշտոնական էջում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը տեղեկացրել է որդու նշանադրության մասին

«Երեկ տեղի ունեցավ ավագ որդուս՝ Նվերի և նրա ընտրյալի՝ Արփիի նշանադրության արարողությունը: Դրվեց հայկական ավանդական մի նոր ընտանիքի ձևավորման հիմքը։ Մաղթում եմ, որպեսզի մեր երիտասարդ զույգի միությունն ամուր ու հարատև լինի՝ խարսխված երջանկության, հավատարմության, հանդուրժողականության, անսահման նվիրումի ու ազգային արժեքների պահպանման վրա։ Աստված պահապան մեզ բոլորիս….»,-գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով