«Բա այսքանից հետո հիմա ո՞նց չասես. բա Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյանը: Մտքի կոնտեքստից հասկացվում է, որ խոսքը գնում է տնտեսական ազդեցության մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը հսկայական հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առումով: Հյուսիսային տրանսպորտային միջանցքների ֆիզիկական ու քաղաքական խաթարումը և տարածաշրջանային անվտանգային միջավայրի խաթարումը չէին կարող անհետևանք մնալ մեր տնտեսության համար:

Սրան գումարեք նաև 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը և մարտի 1-ից հետո երկրում ստեղծված մթնոլորտը ու կհասկանաք, որ Սերժ Սարգսյանի առաջին ժամկետի պաշտոնավարումը տեղի էր ունենում Հայաստանի պետականության համար փորձությունների ժամին: Կհասկանաք, թե ի՞նչ պայմաններում, միջավայրում և ինչպե՞ս հաջողվեց նվազագույնի հասցնել այդ գործընթացների բացասական հետևանքները, ինչպե՞ս չեզոքացվեցին բազմաթիվ այլ սպառնալիքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով