Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Այսօր, հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի 44 շենքի բակում աղջկա դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, ով քննելով դին հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը, որը կլինի 20-25 տարեկան, 14 հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն`  shamshyan.com -ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով