Արարատ- Երասխ երթուղայինը վթարից պայթել է.Կան զոհեր.«Հրապարակ»

Քիչ առաջ Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է եղել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող «Գազելում», ճակատ ճակատի բախում է եղել «Տոյոտա» պիկապի հետ, ինչի  հետևանքով հրդեհվել է «Գազելը»։ Նախնական վարկածով կա 7 զոհ։

Այս պահին ճանապարհը կաթվածահար է և փակ։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ջոկատը, շտապօգնությունը։ Մեր թղթակցին դեռևս չի հաջողվում մոտենալ այրված «Գազելին», սակայն ականատեսները նրան հայտնել են, որ նախնական վարկածով մոտ 10 հոգի այրվել է։ Հընթացս կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով