Ավետ Բարսեղյանը՝ Սերժ Սարգսյանին նվիրված երգի մասին.ArmDaily.am

Երեկվանից համացանցում թեժ քննարկումների առիթ է դարձել Ավետ Բարսեղյանի և Ռազմիկ Ամյանի երգը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Օգտատերերը բավականին կոշտ են արտահայտվում Բարսեղյանի և Ամյանի հասցեին՝ նշելով, որ վերջիններս հին ռեժիմի կողքին են կանգնած:

ArmDaily.am-ի հետ զրույցում երգի հեղինակ Ավետ Բարսեղյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել.«Առավոտից ինձ զանգահարում են այս թեմայով: Չեմ ցանկանում մեկնաբանել, եթե ուրիշ հարցեր ունեք՝ ասեք»:
Մենք փորձեցին կապ հաստատել նաև Ռազմիկ Ամյանի հետ, սակայն ոչ երգիչը, ոչ իր պրոդյուսերը չեն պատասխանում հեռախոսազանգերին;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ երեկ տեղի ունեցավ նաև ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի համերգը, որին նախատեսված է եղել նաև Ռազմիկ Ամյանի մասնակցությունը, բայց երգիչը չի մասնակցել:
ArmDaily.am-ի հետ զրույցում Փամբուկչյանի պրոդյուսերն ասաց, որ իրենք տեղյակ չէին, որ Ռազմիկ Ամյանը չի գալու.«Մենք նրան հրավիրել էինք, տեղյակ էր, 2 ամիս է գովազդներում կար, գուցե որոշել է ուրիշ տեղ գնա, թող գնա ուրիշ տեղ: Այն որ չի գալու, տեղյակ չենք եղել, Հարութի նկատմամբ ոչ մի երգիչ երբեք նման բան չէր արել: Թե ինչու չեկավ, չգիտեմ, մարդ է գուցե ոտքը ջարդել է, ես չգիտեմ դեռ ինչ է եղել: Թող Ռազմիկը պարզաբանի, ասի թե ինչու չեկավ»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով