Այսօր հարկվում են նաև խուլ երեխաների համար ներմուծող լսողական սարքերը, որոշողը՝ Նիկոլ Փաշինյանն է. Վահան Բաբայան

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ,այսօր Երևանում տեղի ունեցավ «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔԿՀ կոալիցիայի նախաձեռնած, «Առողջապահական բարեփոխումներ» խորագիրը կրող աշխատանքային քննարկումը, որին մասնակցեցին ոչ միայն բազմաթիվ բուժաշխատողնել այլև կուսակցական ներկայացուցիչներ;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը միջոցառման ժամանակ ընդգծեց, որ օրինակ փուլ երեխաների համար նախատեսված լսողական սարքեր ներմուծելու համար, մարդիկ այսօր պարտավորված են հարկ մուծել, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք պատրաստվում են դրանք հենց այնպես նվիրել երեխաներին և ոչ թե վաճառել. «կառավարությունը կարող է արտոնություն սահմանել, որպեսզի երեխաների համար ներմուծված այդ ապարատները չմաքսազերծվեն»:

Վահան Բաբայանի բարձրաձայնած խնդրին հակադարծելով, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ այսօր էլ կան նման մի շարք արտոնություներ և դրանք բարեփոխվում են: Լուսինե Բադալյանի «իսկ ո՞վ է որոշելու, որն ոլորտն է ավելի կարևոր, օրինակ՝ սրտաբանի՞…» հարցադրմանն ի պատասխան՝ Վահան Բաբայանը պատասպանեց ՝ «Նիկոլ Փաշինյանն է որոշելու, էլ ո՞վ է որոշելու, դուք չգիտե՞ք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մարզային առողջապահության խնդիրներ, ստոմատոլոգիական ոլորտում և բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացում առկա խնդիրները, բժիշկների իրավունքները և պարտականությունները:

Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով