«Ամերիկաներում տներ» ծախելը ու Երևան գալը հետաձգվում է.Վահան Բաբայան

 

«Ամերիկաներում տներ» ծախելը ու Երևան գալը հետաձգվում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թավշյա իշխանազավթման ժամանակ միամիտ շատ «դուխով» քաղաքացիներ պնդում էին,որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո աննախադեպ ներգաղթ է տեղի ունենալու, քանի որ ՀՀԿ-ն խանգարում է և չի տալիս մարդկանց ՀՀ հետ գալու հնարավորություն:
Փաշինյանն էլ իր հերթին,ինչպես միշտ խոստումներ էր տալիս և ներգաղթի բում էր խոստանում հրապարակում Նիկոլ գոռացող զանգվածին:

Զարեհ Սինանյանը,ով իրեն իրավունք է վերապահում խոսել Սփյուռքի անունից,չնայած նրան,որ նա նույնիսկ Գլենդելի կամ ԱՄՆ հայերի անունից չի կարող խոսել ասում է
«Մեծ հայրենադարձություն չի նշանակում, որ բոլորը գան, իմ կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը չկա էլ, որ բոլորը գան, պետք է, որ շատերը գան, իսկ շատերի գալու համար պետք է նախապայմաններ ստեղծել»

Զարեհի մտքի գոհարները մեզ հուշում են,որ Սփյուռքը խորապես չի ցանկանում մասնակցել այս թավշյա ավանտյուրային,քանի որ Սփյուռքը ունի ազգային նկարագիր,ավանդույթ,ընտանիք և եկեղեցի,ինչը մեր երկրում փոխարինվում է մեղմ ասած այլ բաներով:
Մեր կառավարությունն էլ այդ նախապայմանները չի կարող ստեղծել,նույնիսկ եթե իրենց ասելով 40 տարի մնա որպես իշխող ուժ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով