«Ահաբեկված դատական համակարգն անկախ ու անկաշկանդ լինել չի կարող».Գարեգին Պետրոսյան

 

Դավիթ Գրիգորյանի նկատամբ տեղի ունեցող անթույլատրելի հետապնդումը անառարկելի ապացույցն է այն բանի, որ վարչապետը խաբել է նաև ոչնչով չկաշկանդված անկախ դատական համակարգ ունենալու հարցում: Եթե մեղադրող կողմի փաստարկներն իրենց բովանդակությամբ էապես չզիջեին պաշտպանող կողմի փաստարկներին, Դավիթ Գրիգորյանը խափանման միջոցը փոխելու վճիռը կայացնելուց արդյո՞ք կհամարձակվեր դեմ գնալ արդարադատությանը, ինչպես իշխանություններն են ակնարկում: Իհարկե` ոչ: Եվ սա ակնհայտ է յուրաքանչյուրի համար, ով ունի քիչ թե շատ սթափ դատողություն: Ակնհայտ է նաև, որ հենց Դավիթ Գրիգորյանի պես դատավորներն են անկախ և անկաշկանդ դատարանի մարմնացումները, ովքեր պատրաստ են նույնիսկ «ընդվզելու» իշխանական քմահաճություններին և պարտադրանքին` հանուն արդարադատության: Հետևաբար սնանկ են բոլոր այն սպասումները, թե Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ցանկանում են դատական համակարգին «վերադարձնել» անկախությունն ու անկաշկանդությունը: Հակառակը, Փաշինյանն ու թիմը ցանկանում են, Դավիթ Գրիգորյանին ահաբեկելով, ՍԴ դատավորներին ևս կաշկանդել` Ռոբերտ Քոչարյանի գործով առաջիկայում կայացվելիք որոշմանն ընդառաջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով