А хочешь, конфетку дам? Нету! .Փաշինյանի պատասխանը ժողովրդին

А хочешь, конфетку дам? Нету!

Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում», և հետո ավելացրել է, որ Հայաստանում աշխատանք կա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախքան բուն թեմային անցնելը, արդարության համար նշեմ, որ այս իրավիճակը, երբ աշխատատուները բոլոր եքսպոներին մեծ-մեծ խոսում են, թե գործ կա, բայց դրա հետ մեկտեղ էլ բողոքում են, թե իրենց ուզած մասնագետները չկան, իսկ մարդիկ աշխատանք չեն կարողանում գտնել, առկա է արդեն տարիներ:

Հիմա վերադառնանք բուն աշխատանք լինելու առասպելին:
Օրերս Կառավարության նիստին Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե արդյոք Իջըանում կա աշխատանք, մեծ պաթոսով պատասխանեց, որ այո կա՝ 200 աշխատատեղ: Եվ հետո, էլ ավելի մեծ պաթոսով հստակեցրեց, որ այդ աշխատատեղերը ճանապարհաշինության ոլորտում են, բայց ցանկացող չկա:

Որքանով ես հասկանում են, ճանապարհաշինության ոլորտում հիմնականում նեղ մասնագիտական հմտություններ են պահանջվում թե ուղղակի ասֆալտ փռելու և թե հատուկ նշանակության մեքենաներ վարելու համար: Հիմա եթե այդպիսի հմտությունների և գիտելիքների մարդիկ չեն տիրապետում, մարդիկ ինչպե՞ս աշխատեն: Նույնիսկ եթե կազմակերպվեն հատուկ դասընթացներ, դա ժամանակ է պահանջում, իսկ երեխաները ամեն օր ուտել են ուզում: Մարդկանց այս պարագայում պետք են այնպիսի աշխատատեղեր, որ մարդիկ կարողանան հենց վաղվանից անցնեն գործի և իրենց ընտանիքները ապահովեն: Եվ այս վիճակը առկա է բոլոր մարզերում: Միթե՞ այս պարզունակ ճշմարտությունները, որոնք հասկանում եմ ես, չի հասկանում նաև ընտրողների 80% ձայներ ստացած վարչապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ լավ է հասկանում: Բայց ոչինչ անել չի կարող: Իրեն դրա համար չեն պատրաստել: Նա իշխանության է եկել միանգամայն այլ առաքելություն իրականացնելու համար: Եվ հենց դա է պատճառը, որ վարչապետը այդքան նյարդայնանում է, գրեթե կորցնում է ինքնատիրապետումը, երբ մարդիկ, հատկապես իր իջևանցի հայրենակիցները, իրենից աշխատանք են պահանջում: Փաշինյանը հրաշալիորեն հասկանում է, որ իր փուչ խոստումները, որ տվել է անցյալ տարի և հույս ուներ, որ ժողովուրդը կմոռանա, հնարավոր չէ իրականացնել: Պարզապես հնարավոր չէ: Եվ ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն “Не горюй” ֆիլմի մեջ որ Ֆրունզիկ Մկրտչյանը ասում է՝ А хочешь, конфетку дам? Нету!

Փաշինյանը այնքան է կորցրել իրականության զգացումը, որ արդեն անցել է անթույլատրելի բառապաշարի: Ի՞նչ է նշանակում, երբ վարչապետը արտաբերում է ՛վնգստալ՛, ՛ գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում ՛ և այլ նմանատիպ արտահայտությունները, որոնք վերջերս նա առատորեն շաղ է տալիս սեփական ընտրողների հասցեին:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դեռ շատ է զայրանալու առիթներ ունենալու. Քանի որ նա անցյալ տարի մեր ժողովրդին այնքան բան է խոստացել, որ երևի ինքն էլ է հաշիվը կորցրել: Բայց, ի զարմանս իրեն, այս պարագայում ժողովուրդը շատ լավ հիշողություն ունի, կհիշեցնի:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ
Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով