«Օրանժ» ֆիթնես-ակումբը՝ աղմկահարույց տեսանյութի մասին (18+).168.am

Օրեր առաջ ֆեյսբուքյան հայկական տիրույթում մի տեսանյութ հայտնվեց, որը, սակայն, հետո հեռացվեց խմբերից։

Խոսքն այն տեսանյութի մասին է, որում, ըստ շրջանառվող լուրերի, Երևանի «Օրանժ» մարզասրահի բաց լողավազանային հատվածի տարածքում իգական սեռի երկու ներկայացուցիչներ անպարկեշտ վարքագիծ էին դրսևորում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում, տարածքը մարդաշատ էր, օրը՝ ցերեկ, և, ինչպես տեսանյութում է երևում, կային նային երեխաներ։

Տեսանյութում արձանագրվածն առնվազն հասարակական կարգի խախտում է, քանի որ հանրային վայրում, ուր նաև երեխաներ կան, նման անպարկեշտ վարքագծին հաստատ պետք է որակում տրվի։

Տեսանյութում հստակ երևում է, որ իգական սեռի երկու ներկայացուցիչներ երեխաների ներկայությամբ իրականացնում են հասարակական միջավայրում անթույլատրելի այնպիսի գործողություններ, որոնք առերևույթ կարող են դիտարկվել՝ որպես սեռական բնույթի գործողություններ, ինչը խախտում է նրանց երաշխավորված իրավունքները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.amը տեսանյութի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց «Օրանժ» մարզասրահի մարքետինգի տնօրեն Արամ Աղաբեկյանին։

Վերջինս ասաց, որ ծանոթ չէ տեսանյութին, խնդրեց փոխանցել։ Տեսանյութը դիտելուց հետո «Օրանժ» ակումբի ներկայացուցիչը չհերքեց, որ այն արված է իրենց մարզասրահում։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք տարածքը չի հսկվում, և ինչպե՞ս է հնարավոր նման բան, Արամ Աղաբեկյանն ասաց, որ, իհարկե, հսկիչ կա, սակայն նա չի կարող ամեն վայրկյան հետևել բաց լողավազանի անցուդարձին։

«Համենայն դեպս, իրենք շատ գեղեցիկ կերպով կզգուշացվեն, որպեսզի ոչ մեր ակումբի անդամը տուժի, ոչ էլ հասարակական կարգը խախտվի»,- ասաց ակումբի մարքետինգի պատասխանատուն։

Մեր այն հարցին, որ «Օրանժ» մարզասրահի այցելուները պնդում են, որ սա առաջին դեպքը չէ, և այդ մասին նույնիսկ  տնօրինությունն է զգուշացված, Արամ Աղաբեկյանն ասաց.

«Այդ մասով տնօրինությունը տեղյակ է. մենք էլ ենք զբաղվում։ Սա այնպիսի հարց է, որ պետք է շատ նուրբ մոտենալ, որպեսզի, նորից եմ կրկնում, ոչ ակումբի անդամներին վիրավորենք, ոչ էլ նրանց նախընտրությունները, և ընդհանրապես, ոչ ոքի չվիրավորենք»: Նա շեշտեց, որ ամեն ինչ պետք է արվի շատ նուրբ ու գեղեցիկ։

Մեր այն դիտարկմանը, թե կարո՞ղ ենք հուսալ, որ նման տեսանյութ դիտելու առիթ այլևս չենք ունենա, Արամ Աղաբեկյանն ասաց.

«Ես չեմ կարող 100 տոկոսով երաշխավորել, բայց այն, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և անպայման այնպես կանենք, որ այդպիսի բան չկրկնվի, դա հաստատ»։

Տեսանյութը՝ 18+

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով