Քոչարյանի գործով դատախազը պարգևատրվեց ԱԺ նախագահի շնորհակալագրով. armdaily.am

Դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր` հուլիսի 1-ին, վարչապետի և ԱԺ նախագահի կողմից պարգևատրվեցին դատախազության մի խումբ ծառայողներ։

Ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով պարգևատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներից է։

armdaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով