Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հանրահայտ արկածախնդիր Տրուֆալդինոյի նման ուզում է լինել երկու տիրոջ ծառա, իր այս վեթինգ-մեթինգները դատապարտված են ձախողման

Ուշագրավ է, որ ինքը Նիկոլը դեռ ոչինչ չի ասել Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին: Կամ գոնե ես չեմ կարողացել գտնել իր կողմից ոչ մի արձագանք: Այստեղ ինձ սկսում են տանջել կասկածներ՝ կարողա՞ ինքը գիտեր, որ սենցա լինելու… Սկզբից մի փոքր պատմական էքսկուրս: Իշխող համակարգի փոփոխությունից հետո ներքին անօրինական գործընթացներով աչքի ընկած երկրներից կընտրեմ մի քանիսը՝ Լատվիան, Վրաստանը և Ուկրաինան: Բոլոր այդ երկրներում արևմտամետ ուղին ընտրելուց հետո իշխանությունները իրենց թույլ են տվել իրականացնել մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները խախտող գործողղությունների ողջ ներկապնակը, սկսած ռեպրեսիաներից, լուստրացիայից, խոշտանգումներից և ավարտված նույնիսկ կկանքներով: Ավելին, այնտեղ ազատ գործունեություն էին ծավալում նեոֆաշիզմի և ռասիզմի կողմնակիցները: Բայց չգիտես ինչու իմ նշած երեք երկրներում այդ գործընթացները չեն արժանացել կոշտ քննադատության: Հիմնա Հայաստանի նոր իշխանությունների տարակուսանքը վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ կապված միանգամայնն հասկանալի է: Իրենք երևի համոզված էին, որ իրենց ՛թավշյա հեղափոխությունը՛ գրավականը կլինի այն բանի, որ զանազան արևմտյան կառույցներ, որոնք ՛կոչված են ապահովելու՛ զանազան ժողովրդավարական գործընթացների իրականացում, մատների արանքով կնայեն իրենց դատաիրավական համակարգի նկատմամբ բեսպրեդելին: Բայց արի ու տես, որ ոչ…

Հիմա հարց՝ ինչո՞ւ, why?, Pourquoi?

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գաղտնիքը այդ երկրների ղեկավարների կողմից հայտարարված միանշանակ հակառուսական դիրքորոշումն է: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հանրահայտ արկածախնդիր Տրուֆալդինոյի նման ուզում է լինել երկու տիրոջ ծառա, իր այս վեթինգ-մեթինգները դատապարտված են ձախողման: Ի վերջո, իրեն բերել են իշխանության որպեսզի ինքը ճիշտ ժամանակին դրսի ուժերի հրահանգով Հայաստանը հանի Ռուսաստանի դեմ: Եվ քանի դետ Հայաստանում հնարավոր չէ ապահովել ռուսոֆոբիայի անհրաժեշտ մակարդակ և հակառուսական տրամադրությունները սպորադիկ բնույթ են կրում, Նիկոլի նախաձեռնություններին ՛պռախոդ՛ չեն տա:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով