Քաղաքապետի պաշտոնը բախտի բերմամբ ու խիստ ժամանակավորապես զբաղեցնող դերասան Հայկոն ժամանակին կոկորդ էր պատռում

Երևանի քաղաքապետի պաշտոնը բախտի բերմամբ ու խիստ ժամանակավորապես զբաղեցնող դերասան Հայկոն, ով ժամանակին կոկորդ էր պատռում տրանսպորտի թանկացման դեմ, հիմա քննարկման է դնում տրանսպորտը 150 թե 200 դրամ դարձնելու հարցը՝ դրանով ևս մեկ անգամ ապացուցելով, որ իր բոլոր նախկին արածները էժանագին փիառ տրյուկներ էին, իսկ ինքը սովորական ստախոս և թալանչի է, ով թալանելով բյուջեն՝ իրենց պարգևավճարներ է տալիս ոչինչ չանելու համար:

Բայց դու չես հասցնի թանկացնել տրանսպորտը, Հայկո, որովհետև աշնանը դու կմերժվես ու կհեռացվես մեր ու երևանցիների մեծ մասի կողմից: Քեզ արդեն մերժում է երևանցիների 50%-ից ավելին, իսկ աշնանը քեզ կմերժի 80%-ը: Դու 80%-ով էիր չէ՞ անցել:
Քաղաքս աղբանոցի վերածած ապաշնորհ պաշտոնյան իրավունք չունի որևէ հարց դնել քննարկման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռոֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով