«Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ և շինծու քարոզարշավը».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի հայրը, խոսելով Իջևանում տեղի ունեցած հայտնի դեպքերի մասին, հայտարարել է. “Շատ ցավալի է, որ անգիտակից մարդկանց դրդեցին: Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերևից, Հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է”:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն, Նիկոլին պատկանող և Նիկոլի կնոջ կողմից ղեկավարվող թերթը հերիք չէր, հիմա էլ Փաշինյանի հայրն է լծվել իջևանյան դեպքերը Հանրապետականին վերագրելու անհիմն և անհեթեթ քարոզչությունը:

Դեպքերից շաբաթներ անց, ունենալով հսկայական իրավապահ համակարգ ու չունենալով մեզ վերագրվող պնդումների գեթ մեկ լուրջ ապացույց, Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ և շինծու քարոզարշավը:

Հիշատակված նախադասության մեկ այլ վտանգավոր դրվագ վերաբերվում է “Նիկոլի թշնամիներ” արտահայտությանը: Երկրի ներսում ոչ մենք ունենք թշնամիներ, ոչ էլ Փաշինյանին դիտարկում ենք թշնամի: Նման բառապաշարը ատելության խոսքի դասական դրսևորում է Փաշինյանի հոր շուրթերից, ինչը լրջագույն անհանգստություն պիտի պատճառի հենց Նիկոլին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ “անգիտակից մարդիկ” արտահայտությունը ընդհանրապես կգերադասեմ չմեկնաբանել, ընդամնեը հիշեցնեմ, որ այդ “անգիտակից մարդիկ” են բերել Ձեր որդուն իշխանության:

Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից; Դա ճիշտ չէ որ մարդկային և ոչ քաղաքական առումներով:
Եթե տիկինոջը արդեն անհնար է, ապա գոնե ընտանիքի մյուս անդամներին: Պետք չէ այդ մարդկանց թիրախ սարքել և ներքաշել քաղաքական պայքարի  մեջ»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով