Փաշինյանի ճոխ խոստումներն ու կենսաթոշակների ընդամենը 10 %-ով բարձրացման հեռանկարը. Էդուարդ Շարմազանով

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերջինս որպես ընդդիմադիր գործիչ և ՀՀ քաղաքացի վերաբերվում վարչապետի այս հայտարարությանը ասաց, որ թեկուզ չնչին բարձրացումն էլ ինքը դրական է գնահատում.

«Բայց չեմ կարծում թե հասարակության ակնկալիքը Փաշինյանից այս աննշան բարելավումն է: Փաշինյանի ճոխ խոստումների, կախարդական փայտիկի, թռիչքային զարգացման ու տնտեսական հեղափոխության կոչերի ֆոնին սա խեղճ քայլ է»,-ասաց նա:

Վերջինս ընդգծեց, եթե սրան գումարենք երկրում տարածվող  համընդհանուր գնաճը, գործազրկության մակարդակի բարձրացումը և շարունակվող արտագաղթը, ապա կարող ենք համարել, որ սա ընդամենը կոսմետիկ բարելավում է.

«Փաշինյանը խոստանում էր թռիչքային զարգացում և այս 2 տարում կենսաթոշակի ընդամնեը 10 տոկոսի բարձրացումը Նիկոլի ճոխ խոսումներին հակասում են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով